32-ամյա վարորդը Գայի պողոտայում վրաերթի է ենթարկել փողոցը ոչ թույլատրելի հատվածով անցնող ամուսիններին․ նրանք ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հոսպիտալացվել են


32-ամյա վարորդը Գայի պողոտայում վրաերթի է ենթարկել փողոցը ոչ թույլատրելի հատվածով անցնող ամուսիններին․ նրանք ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հոսպիտալացվել են
Հուլիս 3 23:53 2020

Հուլիսի 3-ին, ժամը 22:15-ի սահմաններում Երևանի բնակիչ, 32-ամյա Աշոտ Ավետիսյանը իր վարած Nissan մակնիշի 69 AV 669 համարանիշի ավտոմեքենայով Գայի պողոտայում՝ «Մեգամոլ» առևտրի կենտրոնի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող 2 հետիոտնի:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկները վրաերթի ենթարկվածներին ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկվածների ինքնությունը:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է սթափ: Ավտոմեքենան հետաքննիչի հանձնարարականով տեղափոխվում է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վրաերթի ենթարկվածները ամուսիններ են: