23-ամյա վարորդը Օրգովի ոլորաններում կոկա-կոլայով բարձված Mitsubishi բեռնատարով բախվել է ծառերին եւ կողաշրջվել


23-ամյա վարորդը Օրգովի ոլորաններում կոկա-կոլայով բարձված Mitsubishi բեռնատարով բախվել է ծառերին եւ կողաշրջվել
Հուլիս 3 23:30 2020

Արագածոտնի մարզում այսօր՝ հուլիսի 3-ին ժամը 18:00-ի սահմաններում 23-ամյա Նարեկ Մանուկյանը իր վարած Mitsubishi Ganter մակնիշի ավտոմեքենայով Օրգով գյուղի ոլորաններում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել քարերին ու ծառերին եւ կողաշրջվել: Այս մասին հայտնում է sհamshyan.com-ը։

Ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետեւանքով տուժածներ չկան:

Դեպքի վայրում ճանապարհային ոստիկաններին է մոտեցել Օրգով գյուղի բնակիչ, 39-ամյա Վարդգես Քամալյանը եւ հայտնել, որ վթարի մեղավորը ինքն է եղել, քանի որ իր վարած ВАЗ 211440 մակնիշի ավտոմեքենայով Mitsubishi–ի վարորդի համար վթարային իրավիճակ է ստեղծել:

Mitsubishi-ն գյուղացիները տրակտորի միջոցով դարձի են բերել եւ քարշակով տեղափոխել անվտանգ վայր: Mitsubishi–ն էլ բարձված է եղել կոկա-կոլայով եւ ավտոմեքենան էլ հաշվառված է Էջմիածին քաղաքում գրանցված «Նավասարդ 2019» ՍՊԸ-ի հաշվեկշռում: