Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. 49-ամյա վարորդը մահացել է


Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. 49-ամյա վարորդը մահացել է
Հուլիս 3 19:31 2020

Այսօր՝ հուլիսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 00:10-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 49-ամյա Շահեն Ա.-ն իր վարած ЗИЛ մակնիշի բեռնատարով Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի ձախակողմյան հողապատ հատվածում գտնվող մետաղյա ցանկապատին և հայտնվել դաշտում:

 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Շահեն Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն:

Կայքի տեղեկություններով՝ վթարից կարճ ժամանակ անց Շահեն Ա.-ն հիվանդանոցում մահացել է և փաստի առթիվ հետաքննիչի կողմից նախապատրաստված նյութերը փոխանցվելու են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն: