«Հեքիաթային» ծրագիր Գյումրիում․ ներդրողը Աֆրիկայում բնակվող գյումրեցի է


«Հեքիաթային» ծրագիր Գյումրիում․ ներդրողը Աֆրիկայում բնակվող գյումրեցի է
Հուլիս 2 21:40 2020

Aravot.am-ը գրում է․ Այսօր Գյումրու քաղաքապետարանի նիստերի դահլիճում  հանրային քննարկմանը ներկայացվեց «Սքայ Գյումրի» ծրագիրը, որի իրագործման դեպքում հանրապետության երկրորդ քաղաքում կստեղծվի օդային  տրանսպորտի համակարգ՝ իր ենթակառուցվածքներով։ 

Ներդրողը` «Արմոն» ՍՊԸ տնօրենը, ծնունդով գյումրեցի Խաչատուր Սարգսյանն է, որը  երկար տարիներ բնակվել  է Աֆրիկայում։  Նա  այս ծրագիր իրագործման համար դիմել էր Գյումրու քաղաքապետարան։

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այն հետաքրքիր  ու անակնկալ  ծրագիր որակեց, նույնիսկ ասաց, որ իր համար լրիվ հեքիաթ է։ Այն ըստ քաղաքապետի, ունենալու է  14 կանգառներ, կայարաններ՝  ենթակառույցներով։

Ծրագիրը  նախ տեսահոլովակի միջոցով  ներկայացրեց  Խաչատուր Սարգսյանը։ Պարզ դարձավ, որը խոսքը  էկոլոգիապես մաքուր, այլընտրանքային տրանսպորտային միջոցի մասին է, որը պիտի գործի  նորարական  տեխնոլոգիաների կիրառմամբ։

Այն ավտոմատացված օդային համակարգ է,  արագությունը ժամում հասնում է 150 կիլոմետր՝ կախված վագոնի տեսակից։  Դրանք օդային տրամվայներ են, որոնք պարաններով  չեն աշխատելու, այլ վերևում ռելսեր են։  Վագոնները կարող են լինել տարբեր չափսերի՝ տարբեր դիզայներական լուծումներով ու տարբեր քանակի ուղևորների կարող են փոխադրել։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։