Արցախի նախագահը նոր կադրային նշանակումներ է արել


Արցախի նախագահը նոր կադրային նշանակումներ է արել
Հուլիս 2 13:17 2020

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հաստատել է կառավարության մի շարք որոշումներ, տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

 

Արայիկ Վլադիմիրի Դոլուխանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ՝ ազատվելով Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնից:

Արմինե Արկադիի Մուսայելյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ:

 

Կամո Վիլենի Քոչարյանը նշանակվել է Արցախի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ՝ ազատվելով Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։

 

Դավիթ Արմենի Ավանեսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ:



loading...