Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը ավելացել է 8-ով


Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը ավելացել է 8-ով
Հուլիս 2 13:09 2020

Վրաստանում հուլիսի 2-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը դարձել է 939, ապաքինվել է ևս 23 մարդ։ Նախօրեին վարակակիրներն ավելացել են 8-ով, գրում է Regnum գործակալությունը՝ հղում անելով Stopcov.ge-ի տվյալներին։
     Կարանտինում է գտնվում 3 080 քաղաքացի, ստացիոնար բուժում է ստանում 242 պացիենտ։ Ընդհանուր ապաքինվել է 817 մարդ, որը կազմում է հայտնաբերված դեպքերի ընդհանուր թվի 87%-ը: