«Ծառուկյանի վարակված լինելու հանգամանքը չի խանգարի նիստի ընթացքին». պաշտպան


«Ծառուկյանի վարակված լինելու հանգամանքը չի խանգարի նիստի ընթացքին». պաշտպան
Հուլիս 2 12:17 2020

«Մենք էսօր եկել ենք դատարան, որ նիստը չհետաձգվի: Նույնիսկ այն փաստը, որ Ծառուկյանը կորոնավիրուսով է վարակված, չի խանգարի, որ դատական նիստը շարունակվի»,- այսօր՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը:

Պաշտպանը հայտնեց նաև, որ հաշվի առնելով գործի ծավալը (դատախազության և պաշտպանների բողոքները), հնարավոր է, որ ժամանակի առումով, այսօր հնարավոր չլինի ավարտել բողոքների քննությունը: