Նավալնին ատում է հայերին, Հայաստանը, և դուք Հանրային հեռուստաընկերության եթերում ցույց եք տալիս այդ մարդո՞ւն. Վլադիմիր Սոլովյով (տեսանյութ)


Նավալնին ատում է հայերին, Հայաստանը, և դուք Հանրային հեռուստաընկերության եթերում ցույց եք տալիս այդ մարդո՞ւն. Վլադիմիր Սոլովյով (տեսանյութ)
Հուլիս 2 12:00 2020

Հայաստանի հանրային հեռուստաընկերությումբ Ռուսաստանում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ռեպորտաժի շրջանակում ցույց են տալիս նացիստ Ալեքսեյ Նավալնիին, որը ատում է հայերին և Հայաստանը։ Այս մասին Соловьёв LIVE յութուբյան ալիքի եթերում նախօրեին ասել է ռուս հայտնի լրագրող Վլադիմիր Սոլովյովը։

« Մենք այդքան սիրում ենք Հայաստանը, բարեկամ երկիր է, իսկ տեսեք՝ ում են ցույց տալիս մեր բարեկամ Հայաստանում՝ քվեարկության մասին մեկնաբանություններով։ Հայաստանի հանրային հեռուստաընկերությումբ սահմանադրական փոփոխությունների մասին ռեպորտաժի շրջանակում ցույց են տալիս նացիստ Նավալնիին, որը հայերին անվանել է Хач-եր, որը ատում է հայերին, ատում է Հայաստանը, արհամարհում է նրան։ Եվ դուք Հայաստանի հանրային հեռուստաընկերություն եք հանում այդ մարդուն և ցույց եք տալիս ձեր եթերո՞ւմ, «ну вы даете»»,- ասել էր Վլադիմիր Սոլովյովը: