Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը Ռոմայի հետ մինչև 2021 թվականը


Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը Ռոմայի հետ մինչև 2021 թվականը
Հուլիս 1 00:27 2020

«Ռոման» հայտարարել է թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ վարձակալության պայմանագրի երկարաձգման մասին։

Ակումբի պաշտոնական կայքի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ հայազգի կիսապաշտպանը մնալու է «Ռոմայում» մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը, ինչպես նաև կա նախնական համաձայնություն 2020-21 մրցաշրջանի համար։

«Ռոմայի» հետ պայմանագիրը երկարաձգելուց հետո իր կարծիքն է հայտնել նաև Հայաստանի հավաքականի ավագը․

«Ես շատ ուրախ եմ, որ մնում եմ այստեղ, քանի որ ես ունեմ երազանքներ հասնելու այստեղ, որոնց դեռ չեմ հասել։

Ես անհամբերությամբ սպասում են դրան»,-ասել է Մխիթարյանը։

Մխիթարյանը 6 գոլ է խփել ու 4 գոլային փոխանցում կատարել «Ռոմայի» կազմում 19 խաղերում։

 

Աղբյուր  ArmSport.am