Խոստանում եմ, որ քո մարմնի ոչ մի մաս չեմ կոտրի. Ջոնսը պատասխանել է Թայսոնի մարտահրավերին


Խոստանում եմ, որ քո մարմնի ոչ մի մաս չեմ կոտրի. Ջոնսը պատասխանել է Թայսոնի մարտահրավերին
Հունիս 21 22:05 2020

UFC-ի բացարձակ չեմպիոն Ջոն Ջոնսը պատասխանել է բռնցքամարտի աշխարհի նախկին բացարձակ չոմպիոն Մայք Թայսոնի մարտահրավերին:

 

«Ես դուրս կգամ ռինգ քո հետ մենամարտելու համար, բայց մի պայմանով, որ դու խոստանաս իսկական մենամարտ անցկացնել իմ դեմ: Քանի որ ես քեզ շատ եմ հարգում, խոստանում եմ, որ քո մարմնի ոչ մի մաս չեմ կոտրի», – գրել է Ջոնսը Ինստագրամի իր էջում:

 

Հիշեցնենք, որ  Թայսոնը իր պրոֆեսիոնալ կարիերայում անցկացրել է 58 մենամարտ, տարել 50 հաղթանակ  (44-ը՝ նոկաուտով)  և կրել 2 պարտություն: Եվս 2 մենամարտ համարվել է չկայացած: Իր վերջին մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում Թայսոնն անցկացրել է 2005 թվականին: Իսկ Ջոնսը ներկայումս  UFC-ում ունի առաջին վարկանիշը անկախ քաշային կարգերից:



loading...