Մխիթարյանը ցանկություն ունի մի քանի տարի ևս խաղալ Հռոմում


Մխիթարյանը ցանկություն ունի մի քանի տարի ևս խաղալ Հռոմում
Հունիս 8 23:11 2020

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ցանկություն ունի մի քանի տարի ևս խաղալ Հռոմում:

 

«Դեռևս չգիտեմ, թե որքան ժամանակ կխաղամ, բայց ինձ դուր է գալիս Հռոմը և «Ռոմա» ակումբը: Ես կցանկանայի մնալ այստեղ և դրա համար անում եմ ամեն ինչ` սովորում եմ իտալերեն, ջանասիրաբար մարզվում եմ: Թիմը և ակումբի փիլիսոփայությունը համապատասխան են ինձ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մխիթարյանի խոսքերը փոխանցում է Football Italia-ն:

Մխիթարյանը հույս է հայտնել, որ հաջորդ մրցաշրջանում ևս խաղա Հռոմում և ինչու ոչ, ևս մի քանի տարի կանցկացնի «Ռոմա»-ում:

Մխիթարյանի վարձակալության պայմանագիրը «Ռոմա»-ի հետ նախատեսված էր մինչև հունիսի 30-ը: Մխիթարյանը թիմում կմնա մինչև մրցաշրջանի վերջը` անկախ նրանից, թե երբ այն կավարտվի:         

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանն այս մրցաշրջանի սկզբում «Արսենալ»-ից վարձավճարով տեղափոխվել է «Ռոմա»: Ֆուտբոլիստն այս ընթացքում դարձել է 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: