NBA-ի բասկետբոլիստներն ամեն օր կորոնավիրուսի թեստ կհանձնեն


NBA-ի բասկետբոլիստներն ամեն օր կորոնավիրուսի թեստ կհանձնեն
Հունիս 6 19:16 2020

Բասկետբոլի ազգային ասոցիացիան` NBA-ը, առաջնության վերսկսումից հետո ամեն օր բասկետբոլիստներից կորոնավիրուսի թեստեր կվերցնի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  այս մասին գրում է The Athletic-ը: Առաջնությունը 22 թիմերի մասնակցությամբ կվերսկսվի հունիսի 4-ին` Disney World-ում: Մրցաշարի խաղերին ներկա չեն լինի հանդիսականներ:

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի խաղերն ընդհանտվել էին մարտի 11-ին, քանի որ «Յուտայի» բասկետբոլիստների մոտ կորոնավիրուս էր գրանցվել:



loading...