Կառավարության որոշմամբ՝ ընդլայնվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ութերորդ միջոցառման շրջանակը, ներառելով հետևյալ ոլորտները.
* Մանածագործական արտադրատեսակների արտադրություն
* փայտանյութի մշակում, փայտից, խցանակեղևից, ծղոտից և հյուսկեն նյութերից արտադրատեսակների արտադրություն, բացի կահույքից
* թղթի և թղթե արտադրատեսակների արտադրություն
* ռետինե և պլաստմասսե արտադրատեսակների արտադրություն
* համակարգիչների, էլեկտրոնային և օպտիկական սարքավորանքի արտադրություն
* էլեկտրական սարքավորանքի արտադրություն
* ձեռնարկատիրական գործունեությանն օժանդակող վարչարարական և լրացուցիչ այլ գործունեություն
* համակարգիչների, անձնական օգտագործման և կենցաղային արտադրատեսակների նորոգում
* ֆիզիկական առողջության պահպանման հետ կապված գործունեություն:
Դիմումները կընդունվեն հունիսի 6-ից։