Ավտովթար` Սյունիքի մարզում. կան վիրավորներ


Ավտովթար` Սյունիքի մարզում. կան վիրավորներ
Հունիս 4 09:44 2020

Երեկ՝ հունիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 02:00-ի սահմաններում Կապանի բնակիչ, 29-ամյա Վանուշ Գ.-ն իր վարած Ուազ-469 մակնիշի ավտոմեքենայով Կապան քաղաքում՝ Գործարանային փողոցում, բախվել է աջ երթևեկելի գոտում կայանված, Երևանի բնակիչ, 37-ամյա Արսեն Բ.-ին պատկանող Daewoo Kalos մակնիշի ավտոմեքենային, որն էլ առաջ ընթանալով՝ բախվել է Էրիկ Մ.-ին պատկանող Opel Vectra մակնիշի ավտոմքենային, վերջինս էլ առառջ ընթանալով, բախվել է Արթուր Հ.-ին պատկանող Subaru մակնիշի ավտոմեքենային:

 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ուազի ուղևոր, Կապանի բնակիչ, 24-ամյա Ալեն Ի.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Կապան բժշկական կենտրոն:

Վթարից ժամեր անց նույն բժշկական կենտրոն է դիմել նաև Ուազի վարորդը:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Վահե Կոստանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: