Տիգրան Աթանեսյանը ճանաչվել է տուժող՝ իր ընտանիքի անդամների նկատմամբ ոտնձգության վերաբերյալ հարուցված քրգործով


Տիգրան Աթանեսյանը ճանաչվել է տուժող՝ իր ընտանիքի անդամների նկատմամբ ոտնձգության վերաբերյալ հարուցված քրգործով
Հունիս 2 16:36 2020

Նախաքննության ընթացքում քննիչի կողմից որոշում է կայացվել  փաստաբան Տիգրան Աթանեսյանին տուժող ճանաչելու մասին եւ վերջինս հրավիրվել է հարցաքննության։ Այս լուրը NEWS.am-ին հաստատեց ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Ռիմա Եգանյանը։

Հիշեցնենք, որ 2020թ. մայիսի 21-ին ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում Տիգրան Աթանեսյանի կողմից՝ իր եւ իր ընտանիքի անդամների հասցեին հայհոյանքներ, սպանության եւ մարմնական վնասվածքներ պատճառելու սպառնալիքներ հնչեցնելու վերաբերյալ ներկայացված հաղորդման հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը) 1-ին մասով հարուցված քրեական գործը 2020թ. մայիսի 26-ին վարույթ է ընդունվել ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում:



loading...