Հորդանանի արքայադուստր Դինան և հայ բժիշկը համատեղ հոդված են տպագրել աշխարհահռչակ ամսագրում


Հորդանանի արքայադուստր Դինան և հայ բժիշկը համատեղ հոդված են տպագրել աշխարհահռչակ ամսագրում
Հունիս 2 16:22 2020

Հորդանանի արքայադուստր նորին թագավորական մեծություն Դինա Միրեդը, ով ներկայումս հանդիսանում է աշխարհի խոշորագույն քաղցկեղի միության՝ Քաղցկեղի վերահսկման միջազգային միության նախագահը, համատեղ հոդված է տպագրել մանկական ուռուցքաբան-արյունաբան Գևորգ Թամամյանի, ով հանդիսանում է Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավարը և ԵՊԲՀ մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ամբիոնի վարիչը, և Քաղցկեղի վերահսկման միջազգային միության դեպարտամենտի ղեկավար Սոնալի Ջոնսոնի հետ:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հոդվածը տպագրվել է Nature Reviews Cancer հանրահայտ գիտական ամսագրում, որի ազդեցության գործակիցը 51 է, և առաջին անգամ է, որ Հայաստանից հեղինակը տպագրվում է այս աշխարհահռչակ գիտական ամսագրում:

Աշխատությունը վերաբերվում է ուռուցքաբանության հիմնախնդիրներին պատերազմական և հետպատերազմական երկրներում, նկարագրում  անհավասարությունները, որոնց առնչվում են քաղցկեղով հիվանդները։ Աշխատության մեջ փորձ է արվում լուծումներ առաջարկել իրավիճակը մեղմելու ուղղությամբ:



loading...