Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայում կորոնավիրուսի 3 դեպք է հաստատվել. մարզում ևս 1 մահ է գրանցվել


Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայում կորոնավիրուսի 3 դեպք է հաստատվել. մարզում ևս 1 մահ է գրանցվել
Հունիս 2 14:44 2020

Վանաձորի «Գլորիա» կարի արտադրամասում կորոնավիրուսի 3 դեպք է հաստատվել, կան մոտ 20 կոնտակտավոր անձինք, որոնք մեկուսացվել են: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում հայտնել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, նշելով, որ ընդհանուր առմամբ մարզում կորոնավիրուսով վարակվածների թիվն այսօրվա դրությամբ 96 է: Նախորդ օրվա համեմատ այդ թիվն ավելացել է 5-ով: Գրանցվել է մահվան ևս 1 դեպք (ընդհանուր առմամբ՝ 2-ը). «Ունենք նաև ծանր առողջական վիճակում գտնվող հիվանդներ: Վարակված պացիենտներից 3-ը Վանաձորի բնակիչներ են, մյուսները՝ մարզի այլ համայնքներից»:

Մարզի ղեկավարը, անդրադառնալով «Գլորիա» կարի ֆաբրիկայում արձանագրված դեպքին, ասաց. «3 հոգի հաստատված դեպք ունենք, աշխատանքներ են տարվում կոնտակտավոր անձանց հայտնաբերելու ուղղությամբ»։ Անդրեյ Ղուկասյանը նշեց, որ այն արտադրամասում, որտեղ աշխատել են վարակակիրները, ՀՎԿԱԿ Լոռու մասնաճյուղի աշխատակիցները աշխատանքներ են տանում՝ մեկուսացման ռեժիմ ապահովելու համար:

«Հսկողություն կիրականացվի և՛ տեղում, և՛ առողջության պահպանման առաջնային օղակի միջոցով: Աշխատանքները կտարվեն ըստ ընթացակարգի, ուղղակի, քանի որ արտադրամաս է, ուշադրությունն ու զգոնությունը կխստացվի»,- ասաց Անդրեյ Ղուկասյանը, նշելով, որ կարի արտադրամասի վարակված պացիենտները, նախնական տեղեկություններով, Վանաձորի բնակիչներ են:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։