Վանաձորի փողոցներից մեկում հայտնաբերվել է 55-60 տարեկան տղամարդու դի


Վանաձորի փողոցներից մեկում հայտնաբերվել է 55-60 տարեկան տղամարդու դի
Հունիս 2 12:48 2020

Այսօր՝ հունիսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 07:15-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Սանկտ-Պետերբուրգ փողոցի սկզբնամասում հայտնաբերվել է անձը չպարզված տղամարդու դի: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դատաբժշկի նախնական եզրակացությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Նախնական տեղեկություններով՝ տղամարդը հանկարծամահ է եղել: Ոստիկանությունը պարզում է մահացածի ինքնությունը: