Վաշինգթոնում և Նյու Յորքում պարետային ժամ է սահմանվել


Վաշինգթոնում և Նյու Յորքում պարետային ժամ է սահմանվել
Հունիս 2 08:45 2020

Նյու Յորքի և Վաշինգթոնի իշխանությունները բողոքի ակցիաների և անկարգությունների ֆոնին պարետային ժամ են սահմանել։ Այս մասին հայտարարել են Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն և Վաշինգթոնի քաղաքապետ Մուրիել Բաուզերը:
     Պարետային ժամը կգործի ժամը 19-ից և կտևի 2 օր: Հիշեցնենք, որ ամերիկյան 40 քաղաքներում պարետային ժամ է սահմանվել աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվանը հաջորդած զանգվածային ցույցերի պատճառով։
     Համացանցում տեսանյութեր են հայտնվել այն մասին, թե ինչպես են անկարգությունների մասնակիցները բեռնատար գնացք թալանում։
     Անկարգությունների մասնակիցները մութն ընկնելու պես թալանել են խանութները։ Նշվում է, որ երիտասարդները «մեծ հետաքրքրություն են ցուցաբերում» սպորտային ապրանքների խանութների, էլեկտրոնային սարքավորումների վաճառքով զբաղվող սրահների և թանկարժեք զարդերի խանութ-սրահների նկատմամբ։