Թուրքիայում կորոնավիրուսից 1 օրում մահացել է 23 մարդ


Թուրքիայում կորոնավիրուսից 1 օրում մահացել է 23 մարդ
Հունիս 2 10:50 2020

Թուրքիայում հունիսի 1-ին նոր տեսակի կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 23 մարդ։ Այդ մասին թվիթերյան իր միկրոբլոգում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան, փոխանցում է Ermenihaber-ը։

 
 

Նա նշել է, որ 1 օրվա ընթացքում կատարված 31․525 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 827 նոր դեպք, ապաքինման 974 դեպք:

Ըստ պաշտոնական տվյալների` Թուրքիայում մինչև օրս համավարակից ապաքինվել է 128.947 մարդ, իսկ 651 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Այսպիսով, վերջին տվյալների համաձայն՝ Թուրքիայում ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 164․769, իսկ մահվան 4․563 դեպք։ Թեստավորումների թիվն էլ հասել է 2․070․719-ի։

 



loading...