Աղավնին կալանովորվել է՝ լրտեսության մեղադրանքով


Աղավնին կալանովորվել է՝ լրտեսության մեղադրանքով
Հունիս 2 00:43 2020

Հնդկաստանում աղավնին երեք տարի կալանավորված է եղել՝ հօգուտ Պակիստանի լրտեսություն անելու կասկածանքով։ Այս մասին հայտնում է Toronto Sun-ը ։

 

Երեք տարի առաջ Հնդկաստանում աղավնուն բռնել են սահմանը վիճելի Քաշմիր շրջանում հատելու համար։ Թռչնի ոտքի վրա օղակ է եղել։ Մասնագետները ենթադրում են, որ դա կարող է լինել պրոպակիստանյան գրոհայինների համար նախատեսված ծածկագիր։

Աղավնու տերը պակիստանցի ձկնորսն է, ով խնդրել է իրեն վերադարձնել թռչնին։ Տղամարդու խոսքով ՝ թռչունը մասնակցել է թռչունների «մրցավազքին» և, հավանաբար, մոլորվել է։ Աղավնու օղակի վրա գրված համարը, իբր, նրա տիրոջ հեռախոսահամարն էր:

Երեք տարի շարունակ հնդկական կողմը լրտեսության ապացույցներ էր փնտրում, սակայն չի հայտնաբերել դրանք։ Աղավնին ազատ է արձակվել մայիսի 28-ին, սակայն հայտնի չէ, թե  նա հայտնվել է իր տիրոջ մոտ, թե՝ ոչ  ։



loading...