Հաղարծին տանող կամրջի հենապատը փլուզվել է. փրկարարները սահմանազատել են տարածքը


Հաղարծին տանող կամրջի հենապատը փլուզվել է. փրկարարները սահմանազատել են տարածքը
Հունիս 1 16:12 2020

Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 31-ին, ժամը 16։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հաղարծին գյուղ տանող կամրջի հենապատը փլուզվել է:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Դիլիջան-Իջեւան հատվածի 15-րդ կմ-ին գտնվող կամրջի երկաթբետոնե հենապատը փլուզվել է (մոտ 30 քմ):

Փրկարարները սահմանազատել են տարածքը: