ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ստանձնում է կորոնավիրուսով վարակված շուրջ 100 տարեց քաղաքացիների խնամքը մեկուսացման վայրում


ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ստանձնում է կորոնավիրուսով վարակված շուրջ 100 տարեց քաղաքացիների խնամքը մեկուսացման վայրում
Հունիս 1 15:14 2020

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ստանձնում է կորոնավիրուսով վարակված շուրջ 100 տարեց քաղաքացիների խնամքը մեկուսացման վայրում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։
❗️Այս նպատակի համար աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը շտապ անհրաժեշտ են բժիշկներ, բուժքույրեր, մայրապետեր և սանիտարներ:
✅ Բուժքույրերի աշխատավարձի պաշտոնային դրույքաչափը 131 հազար ՀՀ դրամ է, սանիտարներինը՝ 124 հազար ՀՀ դրամ:
📩 Ցանկացողները կարող են ներկայացնել ինքնակենսագրականներ՝ էլեկտրոնային փոստի միջոցով՝ [email protected] հասցեին: Հարցերի համար կարող եք զանգահարել՝ 010 58-37-51:



loading...