Բրազիլիայում կորոնավիրուսով վարակման դեպքերը գերազանցել են 500 000-ը


Բրազիլիայում կորոնավիրուսով վարակման դեպքերը գերազանցել են 500 000-ը
Հունիս 1 05:34 2020

Բրազիլիայում, որը «Քովիդ-19»-ից ամենատուժած երկիրն է Լատինական Ամերիկայում, կորոնավիրուսով վարակակիրների թիվը գերազանցել է կես միլիոնը:

Ինչպես վկայում են Worldometers կայքի տվյալները, ավելի քան 212 մլն բնակչություն ունեցող հարավամերիկյան երկրում նոր տեսակի կորոնավիրուով վարակվել է 501 985 մարդ: Մայիսի 31-ի դրությամբ՝ նրանցից 28 872-ը մահացել է:

Վերջին շաբաթվա ընթացքում վարակման ցուցանիշը երկրում աճում է ռեկորդային տեմպերով. վերջին մեկ օրում վարակման 3545 նոր դեպք է գրանցվել:

Վարակման ցուցանիշով Բրազիլիան երկրորդն է ողջ աշխարհում ԱՄՆ-ից հետո, որտեղ ավելի քան 1.8 մլն մարդ է վարակվել: Մահացության ցուցանիշով Բրազիլիան 5-րդն է ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Իտալիայից հետո: