ԱՄՆ- ում ընթացող ցույցերի ժամանակ Դոնալդ Թրափը գտնվում էր բունկերում


ԱՄՆ- ում ընթացող ցույցերի ժամանակ Դոնալդ Թրափը գտնվում էր բունկերում
Հունիս 1 09:23 2020

The New York Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին գրում է, որ ԱՄՆ Գաղտնի ծառայության աշխատակիցները Սպիտակ տան մոտ տեղի ունեցած ցույցերի ժամանակ երկրի նախագահ Դոնալդ Թրամփին տեղափոխել են ապահով վայր՝ ստորգետնյա բունկեր։

CNN-ն իր հերթին հայտնում է, որ Թրամփն այնտեղ անցկացրել է մոտ 1 ժամ։

Աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան պատճառով անցկացված ցույցերի ընթացքում վիրավորվել է Գաղտնի ծառայության առնվազն 60 գործակալ։

Նշվում է, որ բունկերն ԱՄՆ նախագահների համար միշտ էլ ծառայել է , որպես ապահով թաքստոց վերջինը՝ 2001 թվականի սեպտեմբերի 11-ին, Ջորջ Բուշ-կրտսերի կողմից է օգտագործվել: