Այսօր երեխաների պաշտպանության միջազգային օրն է


Այսօր երեխաների պաշտպանության միջազգային օրն է
Հունիս 1 09:12 2020

Ամռան առաջին օրը՝ հունիսի 1-ը, երխաների պաշտպանության միջազգային օրն է:

Երեխաների պաշտպանության միջազգային օրը որպես այդպիսին, սահմանվել է դեռևս 1925 թվականին` Ժնևում երեխաների պաշտպանության համար հրավիրված համաշխարհային կոնֆերանսի ժամանակ:

1949 թվականին Կանանց ժողովրդավարական միջազգային դաշինքը երեխաների պաշտպանության օր անցկացնելու որոշում ընդունեց: ՄԱԿ-ը, հավանություն տվեց այս նախաձեռնությանը, երեխաների կյանքի և առողջության պաշտպանության հարցը հայտարարելով իր գործունեության գերակա ուղղություններից մեկը: Առաջին անգամ հունիսի մեկը նշվել է որպես երեխաների պաշտպանության միջազգային օր 1950 թվականին։

Երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերող բազմաթիվ միջազգային փաստաթղթեր են ստորագրվել, որոնց թվում են 1959 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված Երեխայի իրավունքների հռչակագիրն ու 1989 թվականին Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան, որով, ըստ էության, երեխաները համարվեցին հատուկ խոցելի խումբ:

Հայաստանը Երեխաների մասին կոնվենցիան վավերացրել է 1992 թվականին, որից հետո, արդեն 1996-ին ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը:

 



loading...