ԱՄՆ-ում Սևամորթ Ջորջ Ֆլոյդի սպանության պատճառով սկսած ցույցերի ժամանակ գրանցվել են նաև զոհեր


ԱՄՆ-ում Սևամորթ Ջորջ Ֆլոյդի սպանության պատճառով սկսած ցույցերի ժամանակ գրանցվել են նաև զոհեր
Մայիս 31 22:22 2020

Ինչպես փոխանցում է Fox News-ը ԱՄՆ Ինդիանա նահանգի Ինդիանապոլիս քաղաքում տեղի ունեցող բողոքի ցույցերի ժամանակ առնվազն 3 մարդ է մահացել։ Կիրակի գիշեր անկարգությունների ընթացքում կրակոցներ են հնչել, որի հետևանքով հրազենային վնասվածք է ստացել 5 մարդ, նրանցից 3-ը մահացել են: 

Հիշեցնենք, որ զանվածային ցույցերն ամերիկյան խոշոր քաղաքներում բռնկվել են Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում սևամորթ Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո, ում սպանել էր ոստիկանության աշխատակիցը խողդամահ անելով։ 

Դրանից հետո օրեր շարունակ չեն դադարում զանգվածային բողոքի ցույցերը, որոնց սաստկանալու ֆոնին այսօր պարետային ժամ է սահմնավել 25 քաղաքներում: