Անգլիացի 4 տարեկան տղան գրում և կարդում է երեք լեզուներով


Անգլիացի 4 տարեկան տղան գրում և կարդում է երեք լեզուներով
Մայիս 31 14:40 2020

 The Mirror- ը գրում է չորս տարեկան անգլիացի մի տղայի մասին, որ սովորել է կարդալ և գրել երեք լեզուներով: 

Անգլիական Չեշանտ քաղաքից Այզեկ Միլլեր անունով փոքրիկ հրաշամանուկը սովորել է կարդալ զբոսանքների ժամանակ: Նրա մայրը՝ 32-ամյա Միշել Նելսոնը, նշում է, որ մարդիկ չէին հավատում, որ այդպիսի փոքր երեխան կարող է կարդալ: Նրա IQ- ն 154 է:

Այժմ 4 տարեկան Այզեկ Միլլերը կարող է կարդալ և գրել անգլերեն, հունարեն և արաբերեն լեզուներով: Նա գիտի ամերիկյան բոլոր 50 նահանգները, հաշվում է մինչև տասը իսպաներեն, և հերթով թվարկում է բոլոր մոլորակները:

Նրա ընթերցանության հմտությունները գրեթե 8 տարեկանի են, իսկ մաթեմատիկականը՝ 6.5 տարեկան երեխայի: