Որն է Եղիսաբեթ 2-րդ թագուհու երիտասարդության գաղտնիքը


Որն է Եղիսաբեթ 2-րդ թագուհու երիտասարդության գաղտնիքը
Մայիս 31 17:55 2020

Ապրիլի 21-ին Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին դարձել է 94 տարեկան, բայց նա իր տարիքից շատ ավելի երիտասարդ է երևում: The Sun լրատվականը գրում է, որ գեղեցկության մասնագետ Ստյուարտ Մայլսը բացահայտել է մի գաղտնիք, որի օգնությամբ թագուհին չի ծերանում:

Թագուհին երբեք իր հանգիստը չի անցկացնում տաք երկրներում և փորձում է հնարավորինս թաքնվել արևից: Նա ավանդաբար անցկացնում է ամառն իր շոտլանդական Բալմորալ ամրոցում, որտեղ բավականին զով է և ոչ այնքան արևոտ:

«Թագուհին հիանալի մաշկ ունի, և այս ամենը պայմանավորված է նրանով, որ իր ամբողջ կյանքում խուսափում է արևի ճառագայթները դեմքին ընկնելուց: Երբ նա գտնվում է արտերկրում, միշտ գլխարկ է կրում կամ հովանոց, որը պաշտպանում է դեմքն արևի ազդեցությունից»,- բացատրել է Մայլսը:

Ինչպես հայտնի է, արևային ճառագայթումը կնճիռների ձևավորման հիմնական պատճառներից մեկն է:

Մայլսը նաև ասում է, որ թագուհին իրեն ոչ մի հարցում ավելորդություն թույլ չի տալիս՝ ներառյալ սննդի մեջ: Դա նաև օգնում է պահպանել մաշկի գերազանց վիճակը:

Միևնույն ժամանակ, թագուհին թուլություն ունի շոկոլադի նկատմամբ: