Ծեծկռտուք Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ ու ձերբակալվածներ


Ծեծկռտուք Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ ու ձերբակալվածներ
Մայիս 31 10:42 2020

Թբիլիսիի կենտրոնում գտնվող զբոսայգում զանգվածային ծեծկռտուք է սկսվել, առնվազն երեք երիտասարդ վիրավորվել է։ Միջադեպի ժամանակ գործի էին դրվել դանակներ ու ձողեր: Այս մասին ասված է Վրաստանի  ՆԳՆ հաղորդագրության մեջ: 
Տաք հետքերով ոստիկանությունը հարձակում գործելու մեղադրանքով ձերբակալել է 24 և 29-ամյա երիտասարդների: 
Հետաքննությամբ պարզվել է, որ Ակակի Ծերեթելի պողոտայի պուրակում երիտասարդների միջև ծեծկռտուքի հետևանքով վիրավորվել են 29 և 32 տարեկան 2 երիտասարդ: 26-ամյա մեկ այլ երիտասարդ վնասվածք է ստացել բութ առարկայի հարվածից: Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում: 
Դեպքի կապակցությամբ հետաքննություն է սկսվել՝ հանցագործության մյուս մասնակիցներին հայտնաբերելու և ձերբակալելու համար: Տեղեկացնում է newsgeorgia.ge-ն: