«Սոցիալական ցանցերում մերժե՛ք, ծաղրե՛ք, բլո՛կ արեք նման մեկնաբանություն անողներին». Արայիկ Հարությունյան


«Սոցիալական ցանցերում մերժե՛ք, ծաղրե՛ք, բլո՛կ արեք նման մեկնաբանություն անողներին». Արայիկ Հարությունյան
Մայիս 30 15:51 2020

Ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը կոչ արեց զանգվածաբար մերժել ապատեղեկատվությունը՝ չիպավորվելու վերաբերյալ «անհեթեթ» և «տգետ» խոսակցությունները. «Խոսում են վաքսինաների մասին, որ սա ինչ-որ դավադրություն է մեր պետության դեմ, ուղղված է մեզ ոչնչացնելուն... մերժե՛ք, ծաղրե՛ք նման մեկնաբանություններ անողներին, սոցիալական ցանցերում բլո՛կ արեք նման տեղեկատվություն տարածողներին»,- ասաց նախարար Ա. Հարությունյանը՝ նշելով, որ իր համար տարօրինակ է հատկապես, երբ նման լուրեր տարածում են որոշ ուսուցիչներ:

«Այս անգրագիտությունը պետք է մերժել, եթե չմերժեցինք՝ լրջագույն խնդիր ենք ուենալու ոչ միայն վիրուսի տարածման, այլև՝ ազգային անվտանգության հետ կապված: Ես չգիտեմ այս պահին ինչ լուծում պետք է տալ, բայց սա շարունակվելու դեպքում, անհետևանք չի կարելի թողնել»,- ասաց Ա. Հարությունյանը:



loading...