Հրդեհ Ախուրյան գյուղի տներից մեկի տանիքում


Հրդեհ Ախուրյան գյուղի տներից մեկի տանիքում
Մայիս 30 11:31 2020

Մայիսի 29-ին՝ ժամը 17:07-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ախուրյան գյուղի Պ. Սևակի փողոցի տներից մեկի տանիքում:

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:32-ին, մարվել՝ 18:12-ին: Այրվել են չբնակեցված տան մանսարդային տանիքի ծածկի փայտյա կառուցատարրերը (մոտ 20 քմ)։



loading...