«Նա մեր լեգենդար հրամանատարներից է». Արցախի ԱԱԾ տնօրեն է նշանակվել Կամո Աղաջանյանը (տեսանյութ)


«Նա մեր լեգենդար հրամանատարներից է». Արցախի ԱԱԾ տնօրեն է նշանակվել Կամո Աղաջանյանը (տեսանյութ)
Մայիս 29 11:57 2020

Գեներալ մայոր Կամո Աբգարի Աղաջանյանը նշանակվում է Արցախի ԱԱԾ տնօրենի պաշտոնում՝ ազատվելով Ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից: Այս մասին այսօր՝ մայիսի 29-ին Facebook-ի իր ուղիղ եթերում հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Նա մեր լեգենդար հրամանատարներից է, 3 Մարտական խաչի ասպետ, որոնցից մեկը ստացել է Հայաստանից: Նա զբաղեցրել է վաշտի գնդի, գումարտակի, դիվիզիայի, կորպուսի հրամանատարի եւ ՊԲ հրամանատարի տեղակալի պաշտոնը:

Այստեղ կարեւորում եմ համագործակցությունը ՀՀ-ի հետ: Նոր որակական փոփոխություն է մեզ պետք լինելու եւ ՀՀ իշխանությունների հետ պայմանավորվել ենք, որ ծառայությունը բավական լուրջ համագործակցության որակ է հաղորդելու եւ երկկողմանի, քանի որ այդ ծառայության նպատակը նաեւ մաս է կազմում մեր ընդհանուր հայրենիքի կարեւոր իրականացնելու առումով»,-ընդգծեց Հարությունյանը: