«Ձորակ» հոգեկան առողջության կենտրոնի 20 խնամյալների թեստի պատասխանը բացասական է․ Սոնա Մարտիրոսյան


«Ձորակ» հոգեկան առողջության կենտրոնի 20 խնամյալների թեստի պատասխանը բացասական է․ Սոնա Մարտիրոսյան
Մայիս 29 11:44 2020

«Ձորակ» հոգեկան առողջության կենտրոնի 20 խնամյալների թեստի պատասխանը բացասական է։ Այս մասին այսօր՝ մայիսի 29-ին, NEWS.am-ի հետ զրույցում  ասաց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 26-ին «Ձորակ» հոգեկան առողջության կենտրոնում կորոնավիրուսով վարակված կա, մեկուսացվել են «Ձորակ» հոգեկան առողջության կենտրոնի խնամյալները, 20 հոգի նոր կորոնավիուսի թեստ կհանձնեն։

Հիշեցնենք, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խոսնակի պարզաբանմամբ՝  «Մայիսի 23-ին խնամյալներից մեկի՝ 23 ամյա աղջկա  ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, իր հիմնական հիվանդության վատթարացում է նկատվել, նրան տեղափոխել են երևանյան բուժկենտրոններց մեկը, որտեղ մեկ օր մնալուց հետո թեստավորվել է, պատասխանը դրական է եղել: Շահառուի մոտ վարակի հաստատման դեպքից հետո անմիջապես մեկուսացվել են վարակակիր շահառուի հետ կոնտակտավոր մյուս բոլոր շահառուները և 10 սանիտարներ: Մյուս բոլոր խնամյալները մեկուսացված են»: