Փուլային լուծում կարող է լինել, բայց մի տարբերակով՝ առաջին հերթին ինքնորոշման իրավունքի ճանաչում. Արայիկ Հարությունյան


Փուլային լուծում կարող է լինել, բայց մի տարբերակով՝ առաջին հերթին ինքնորոշման իրավունքի ճանաչում. Արայիկ Հարությունյան
Մայիս 29 10:43 2020

Ալիեւն ասում է՝ «Մեր հին քաղաք Էրիվանը տվել են Հայաստանին, դա չի կարելի ներել». դուք հնարավորություն ունեք ձեր «պատմական անճշտությունները» շտկելու, եթե այդպես եք մտածում: Այս մասին քիչ առաջ Facebook-ի իր էջի ուղիղ եթերում հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով նախկրեին Ադրբեջանի նախագահի կատարած որոշ հայտարարությունների:

 

«Բայց դա լինելու է կործանարար Ադրբեջանի համար: Ուժի լեզվով երբեւէ չհամաձարկեք խոսել մեզ հետ: Մենք պատրաստ ենք խաղաղ ճանապարհով, բանակցություններով խնդրի բանական լուծմանը: Այն հայտարարությունները, որ դու արել ես, որ միայն փուլային տարբերակն է: Իհարկե, փուլային կարող է լուծվել, բայց դա միայն մի տարբերակով՝ առաջին հերթին ինքնորոշման իրավունքի ճանաչում, երկրորդը՝ մեր անվտանգության երաշխիքների ընդունում, որից հետո միայն բանակցություններ: Այլ տարբերակ չի լինելու»,-ընդգծեց նա:



loading...