Ճամբարակ-Թթուջուր ճանապարհին «Nissan Xterra»-ն մոտ 10 մետր գլորվել է Գետիկ գետի ափամերձ հատված.վորորդը վիրավոր է


Ճամբարակ-Թթուջուր ճանապարհին «Nissan Xterra»-ն մոտ 10 մետր գլորվել է Գետիկ գետի ափամերձ հատված.վորորդը վիրավոր է
Մայիս 29 09:46 2020

Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 28-ին, ժամը 22:37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Թթուջուր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, կա տւժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ճամբարակ-Թթուջուր ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Nissan Xterra» մակնիշի ավտոմեքենան (վարորրդ՝ Սամվել Ղ․, ծնված 1962 թ․) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ մոտ 10 մետր գլորվել Գետիկ գետի ափամերձ հատված։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից եւ հոսպիտալացվել Ճամբարակի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը: