Պատգամավորներին լարված օրեր են սպասվում. Փաշինյանը կայցելի խորհրդարան. «Հրապարակ»


Պատգամավորներին լարված օրեր են սպասվում. Փաշինյանը կայցելի խորհրդարան. «Հրապարակ»
Մայիս 29 09:00 2020

«Հրապարակ» թերթը գրում է. «Հերթական քառօրյան հնարավոր է ձգվի մինչեւ եկող շաբաթվա կեսը, ապա, կառավարության առաջարկով, արտահերթ նիստ է հրավիրվելու։

 

Նախապես պլանավորված էր, որ հունիսի 2-ից պետք է մեկնարկեին 2019 թ․ պետական բյուջեի նախագծի կատարողականի քննարկումները, բայց քանի որ հերթական եւ արտահերթ նիստերը կձգվեն հունիսի առաջին շաբաթը, կատարողականի քննարկումը հետաձգվել է․ կմեկնարկի հունիսի 5-ին։ Ներածական խոսքով հանդես կգա վարչապետ Նիկոլ Փաշինյանը»»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում