Երկու ընտանեկան բժիշկ հինգ գյուղի համար. ինչպես են կորոնավիրուսով վարակվածներին խնամում գյուղական համայնքներում


Երկու ընտանեկան բժիշկ հինգ գյուղի համար. ինչպես են կորոնավիրուսով վարակվածներին խնամում գյուղական համայնքներում
Մայիս 29 00:53 2020

Վայոց Ձորի մարզի Արենի համայնքը, որն ընդգրկում է 5 գյուղ, երկու ընտանեկան բժշկի հսկողության տակ է, քանի որ մյուսները, լինելով կորոնավիրուսով վարակված, աշխատանքի վերադառնալ կկարողանան միայն որոշ ժամանակ անց։

Մինչ այդ բոլոր համայնքների՝ կորոնավիրուս ունեցող թեթեւ հիվանդների խնամքը իրականացնում է ընտանեկան բժիշկ Արամ Հարությունյանն իր կոլեգայի հետ։ Արամ Հարությունյանը պատմում է, որ արտահագուստ ամբուլատորիայի միջոցներով են գնել, այն էլ 5 հատ, օգտագործում են միայն այն դեպքում, երբ այցելում են կորոնավիրուս ունեցող հիվանդներին։

Մյուսների հետ շփման ժամանակ ստիպված են օգտվել ավելի պակաս արդյունավետ պաշտպանիչ միջոցներից, որպեսզի խնայեն հիմնարկի միջոցները։ Նախարարությունից թթվածնի սատուրացիան ստուգող մի սարք են ստացել, որը բավարար չի լինի հիվանդների մեծ հոսքի պարագայում։ Պրոֆեսիոնալ ախտահանիչ միջոցներ բժիշկները չունեն, օգտագործում են սովորական ախտահանիչ սփրեյներ։

Առայժմ, հնարավորության դեպքում, հիվանդների հետ շփվում են հեռախոսազանգերով, միայն ծայրահեղ դեպքերում են նրանց այցելում։ Այցելություններն էլ մեծ խնդիր են, քանի որ բժիշկները հիվանդներին այցելում են իրենց սեփական ավտոմեքենաներով։

NEWS.am-ը տեսակապով զրուցել է ամբուլատորիայի ընտանեկան բժիշկ Արամ Հարությունյանի հետ, որը պատմել է խնդիրների մասին, որոնց բախվում ՝ գյուղական համայնքներին սպասարկող բուժանձնակազմը՝ կորոնավիրուսով հիվանդների հսկողությունը իրականացնելիս։

Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է, ինչ թեթեւ եւ ասիմպտոմ վարակակիրները չեն հոսպիտալացվում, նրանց հսկողությունը իրականացնում են պոլիկլինիկաները և ընտանեկան բժիշկները։



loading...