Երեւանի քաղաքապետարանը հանգստյան 3 օրերին պոլիկլինիկաներում հերթապահություն է սահմանել


Երեւանի քաղաքապետարանը հանգստյան 3 օրերին պոլիկլինիկաներում հերթապահություն է սահմանել
Մայիս 29 00:38 2020

Երեւանի քաղաքապետարանի առողջապահության վարչությունը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է, որ առաջիկա ոչ աշխատանքային 3 օրերին (մայիսի 29, 30, 31) Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր պոլիկլինիկաներում սահմանվել է հերթապահություն՝  ժամը 10:00-ից մինչև 15:00:

«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ N 8, N  1, N 17 պոլիկլինիկաներում և Գրիգոր Նարեկացի ԲԿ-ում իրականացվելու է ռենտգեն հետազոտություն։  Խնդիրների դեպքում պետք է դիմել Ձեր տարածքային պոլիկլինիկա, իսկ անհրաժեշտության դեպքում դուք կուղեգրվեք ռենտգեն հետազոտության»։

 



loading...