Ալժիրը հետ է կանչել Ֆրանսիայում իր դեսպանին


Ալժիրը հետ է կանչել Ֆրանսիայում իր դեսպանին
Մայիս 28 20:07 2020

AP-ը հաղորդում է, որ Ալժիրը հետ է կանչել Ֆրանսիայում իր դեսպանին։ Հետկանչագիր տալու պատճառը ֆրանսերենով նկարահանված ֆիլմն է, որ պատմում է Հյուսիսային Աֆրիկայում հակակառավարական ցույցերի մասին, բացի այդ ֆիլմում կան  նաև կադրեր, որտեղ տղաները համբուրվում են և ալկոհոլ խմում։

Ֆիլմը Ալժիրում բուռն քննարկումներ է առաջացրել։ 

Ալժիրի ԱԳՆ-ը հայտարարել է, որ այդ ֆիլմը հարձակում է Ալժիրի ժողովրդի եւ նրա ինստիտուտներ, ներառյալ՝ Ազգային զինված ուժերի վրա։