Անորոշություն, հակասություններ, զավեշտալի դեպքեր. շտապօգնության բժիշկն աշխատանքային առօրյայից է պատմում


Անորոշություն, հակասություններ, զավեշտալի դեպքեր. շտապօգնության բժիշկն աշխատանքային առօրյայից է պատմում
Մայիս 28 19:54 2020

Բժշկակական ոլորտում կան բազմաթիվ խնդիրներ, մինչդեռ ռեսուրսնների զգալի մասը օգտագործվում են մի վիրուսի դեմ, որի մասին գրեթե ոչինչ չգիտենք, չունենք ստույգ ինֆորմացիա, բուժման մեթոդներ: ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Մասիսի շտապօգնության բժիշկ Դավիթ Գալստյանը:

«Կորոնավիրուսը մյուս ինֆեկցիոն հիվանդություններից մեկն է և չի կարող լինել մյուսներից առավել: Վստահեցնում եմ՝ կան ավելի վտանգավոր վիրուսների տեսակներ: Կորոնավիրուսի հետ կապված հարցերը չափից շատ են, անորոշությունն է մեծ: Պատկերացրեք, մեր աշխատանքի ընթացքում խիստ տարօրինակ դեպքերի ենք հանդիպում, օրինակ՝ ընտանիքի անդամներից մեկը վարակվում է, մյուսները՝ ոչ և սա այն դեպքում, երբ արտակարգ դրություն է, տանից ոչ ոք դուրս չի եկել, հյուրեր ևս չեն ընդունել: Կամ, երբ մարդու թեստի պատասխանը մի օր դրական է, հաջորդ օրը՝ բացասական, հետո նորից դրական»,-ասաց նա:

Բժշկի խոսքով՝ այս մի քանի ամիսների ընթացքում նման հակասական հարցադրումներ իրենց մտքում հաճախ են ծագում:

«Իրականում, կորոնավիրուսի մասին ինֆորմացիան չափազանց քիչ է, բայց մատուցվում է չափազանցված ու նաև սխալ: Կարծում եմ՝ մեր հասարակությունը չի սիրում պարտադրանք, եթե մի բան պարտադրվում է՝ հավանականությունը, որ այն չի կատարվի՝ շատ ավելի մեծ է: Մյուս կողմից չմոռանանք նաև հակասությունների մասին, որոնց բախվում ենք: Ամենապարզ օրինակը, երբ ասվում էր, որ դիմակը չի օգնում վիրուսից պաշտպանվելու համար, ապա՝ պարտադրվում է, նույնիսկ տուգանքներ են հասնում չկրողներին: Եվ սովորական մարդիկ չեն հասկանում՝ որն է ճշմարտությունը, ինչու է պետության մոտեցումը հարցին հաճախ փոփոխվում»,-ընդգծեց բժիշկը:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։