Չկա որեւէ երաշխիք, որ առողջ ու երիտասարդ որեւէ քաղաքացի 100 տոկոսով դուրս կգա դրական ելքով. ԱՆ նախարար (տեսանյութ)


Չկա որեւէ երաշխիք, որ առողջ ու երիտասարդ որեւէ քաղաքացի 100 տոկոսով դուրս կգա դրական ելքով. ԱՆ նախարար (տեսանյութ)
Մայիս 28 19:37 2020

Մենք երեկ ռեկորդային մահվան թիվ ենք ունեցել՝ 15 մահ: Այս մասին այսօր՝ մայիսի 28-ին, պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Բժիշկները 24-ժամյա ռեժիմով կատարում են իրենց աշխատանքը, բայց միշտ չէ, որ հնարավոր է լինում փրկել մարդկանց կյանքը: Չնայած շատ ենք նշում, որ ասիմպտոմ դեպքերը մեծամասնություն են, չկա որեւէ երաշխիք, որ առողջ ու երիտասարդ որեւէ քաղաքացի 100 տոկոսով դուրս կգա դրական ելքով:

Դուք գիտեք, որ վերջին օրերին ասիմպտոմ դեպքերը բուժում ենք պոլիկլինիկական համակարգում, սակայն դա լինելով նոր մի գործառույթ նրանց համար, որոշակի լարվածություն է առացացրել  մեր քաղաքացիների եւ առողջության առաջնային պահպանման օղակի միջեւ: Ուզում եմ կոչ անել, որ հայտնաբերված թերությունները, բողքները հրատապ փոխանցվեն նախարարության թեժ գիծ՝ 8003 համարին, որ կարողանանք արագ արձագանքելն»,-ասաց նախարարը: