Արսեն Թորոսյանը՝ տուն-ինտերնատում և մանկատանը վարակվելու դեպքերի մասին


Արսեն Թորոսյանը՝ տուն-ինտերնատում և մանկատանը վարակվելու դեպքերի մասին
Մայիս 27 21:35 2020

Խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սրբուհի Գրիգորյանը հետաքրքրվեց, թե ովքեր են պատասխանատու այն հարցում, որ կորոնավիրուս է հայտնաբերվել փակ հաստատություններում` տուն-ինտերնատում և մանկատանը:

«Վարակվելու վտանգը 100 տոկոսով բացառել հնարավոր չէ, քանի որ մարդիկ, միևնույն է, պետք է գնան տուն, գան: Դժբախտաբար, երկու նման օջախ ունենք, մեկը տուն-ինտերնատն է, մյուսը` մանկատունը: Մանկատան մասով կարող եմ ասել, որ ընդհանուր տենդենցների շրջանակում երեխաների համար ավելի քիչ վտանգավոր է այդ ամենը, մենք մեր սեփական փորձով ենք դա տեսնում»,- ասաց Թորոսյանը: