Ֆրեդերիկ Բոր՝ միակ մարդն աշխարհում, ով թաղված է Pringles չիփսի տարայի մեջ


Ֆրեդերիկ Բոր՝ միակ մարդն աշխարհում, ով թաղված է Pringles չիփսի տարայի մեջ
Մայիս 27 19:43 2020

Հուղարկավորությունները տարբեր են լինում ու տարբեր են նաև եղանակները, որոնք ընտրվում են մարդուն թաղելու համար։ Ֆրեդերիկ Բոր․ թերևս աշխարհի ամենատարօրինակ «գերեզմանն» ունեցող մարդը, ով թաղված է Pringles չիփսի ամանի մեջ։ Ինչո՞ւ են այս մարդուն նման ճակատագրի արժանացրել։ 

 

Ամեն բան սկսվեց նրանից, որ Ֆրեդերիկ Բորը դարձավ այն մարդկանցից մեկն, ով զբաղվեց Pringles չիփսերի փաթեթավորման պատրաստմամբ։ Չիփսերը հայտնաբերվեցին 20-րդ դարի 50-ական թվականներին, և Ֆրեդերիկը չիփսերի գործարանի ամենահավատարիմ աշխատակիցներից էր։ 

Նա զբաղվում էր կենսաքիմիայով, և նրա խնդիրն էր գտնել տարաներ ու ստեղծել դրանք այնպես, որ նրանցում չիփսերը շուտ չփչանան։ Նա այնքան երկար ուսումնասիրեց կենսաքիմիան ու կենտրոնացավ սնունդի վրա, որ ի վերջո կարողացավ ստեղծել փաթեթավորման եղանակ, որով չիփսերը երկար ժամանակ չեն փչանա։ Հենց Ֆրեդերիկին են պարտական Pringles չիփսի տարայի ստեղծման համար։ Այս տարայի ստեղծումից հետո չիփսի պահանջարկը կրկնակի ու եռակի ավելացավ, ու չիփսերը դարձան չափազանց պահանջված ոչ միայն ԱՄՆ-ում, այլ նաև դրա սահմաններից դուրս։ 

Եվ ահա 89 տարեկան հասակում Ֆրեդերիկը հասկացավ, որ շուտով լքելու է այս կյանքը։ Նա որոշեց հավաքել իր որդիներին ու թոռներին ու նրանց մի մեծ խնդրանքով դիմել. նրանք պետք է թաղեին Ֆրեդերիկին հենց Pringles չիփսի տարայի մեջ։ Չնայած որ խնդրանքը շատ տարօրինակ էր, հարազատները խոստացան իրականացնել նրա ցանկությունը։ 

Ֆրեդերիկը մահացավ հենց 89 տարեկան հասակում Օհայո նահանգում։ Նրա մարմինը մահանալուց հետո հրկիզեցին, իսկ մոխիրը, բաժանելով երեք մասի, թաղեցին չիփսի տարաների մեջ այնպես, ինչպես որ նա էր ցանկացել ու երազել։ 

Մարմինը տեղավորելու համար միանգամից 3 տարա պահանջվեց։ Դրանցից երկուսը թաղվեցին հողում, իսկ մեկը տվեցին Ֆրեդերիկի որդուն, որ ինքն էլ ունենա ու պահի լեգենդար հոր մարմինը։ 

Այսպես Ֆրեդերիկը դարձավ միակ մարդն աշխարհում, ով թաղված է չիփսի տարայի մեջ, ու դա արվել է հենց նրա երազանքն իրագործելու համար, քանի որ Բորը համարում էր, որ տարայի ստեղծումն իր կյանքի ամենամեծ ձեռքբերումն էր։