Ո՞րն էր Չինգիզ Խանի երկարակեցության գաղտնիքը


Ո՞րն էր Չինգիզ Խանի երկարակեցության գաղտնիքը
Մայիս 27 19:08 2020

Չինգիզ Խանը համարվում է աշխարհի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը, ով իր երկարակեցությամբ միշտ հայտնվել է հետազոտողների ուշադրության կենտրոնում։ ՀԵտաքրքրական է, որ Խանը ոչ թե իր մահով մահացավ, այլ սպանվեց իր հարեմի կանանցից մեկի ձեռքով։ Ի վերջո ո՞րն էր խանի երկարակեցության գաղտնիքը։ 

 

Բանն այն է, որ Չինգիզ Խանն իր կենդանության օրոք շատ էր մտածում երկար ապրելու մասին։ Մի անգամ նա իր զինվորներից մի քանիսին ուղարկեց իր թագավորության ամենաիմաստուն մարդուն գտնելու ու նրանից հարցնելու, թե ո՞րն է այն միջոցը, որով հնարավոր կլինի ավելի երկար ապրել։ 

Զինվորները երկար ժամանակ չէին կարողանում գտնել թագավորության ամենաիմաստուն մարդուն, սակայն ի վերջո նրանց մոտ ստացվում է։ Իմաստուն մոնղոլ ծերունին չէր համաձայնվում այցելել Չինգիզ Խանին՝ նշելով, որ նրա դաժանությունը սահմաններ չունի, ու որ նա սպանել է նաև իրեն հարազատ շատ մարդկանց, բայց ի վերջո չի կարողանում չհամաձայնվել։ 

Երբ նա գալիս է Չինգիզ Խանի մոտ ու պատասխանում նրա հարցերին, Չինգիզ Խանը նրան հրամայում է գտնել այն մեթոդը, որով նա կկարողանա ավելի երկար ապրել։ Իմաստունն անկեղծորեն պատասխանում է, որ նման մեթոդ դեռ գոյություն չունի։ Չինգիզ Խանն այնքան է գնահատում իմաստունի անկեղծությունը, որ որոշում է նրան պահել արքունիքում, իր կողքին ու միշտ հետևել անկեղծ մարդու խորհուրդներին։ 

Բայց սրանից հետո Չինգիզ Խանը չի հանձնվում։ Պատմաբանները վստահեցնում են, որ խանը հավատում էր, որ սեռական հարաբերություններն են այն գաղտնիքը, որ օգնում է միշտ երիտասարդ մնալ։ Սա էր պատճառը, որ խանը սեռական կապի մեջ էր մտնում ամեն երկրորդ կնոջ հետ։ Նրա բոլոր գերյալներն իր սիրուհիներն էին։ 

Սա դեռ ամենը չէ։ Չինգիզ Խանը հրամայել էր իր սենյակում պահել իր սիրելի աստվածուհու բոլոր ոսկե իրերը՝ հավատալով, որ դրանցից նրան ուժ է գալիս ու նա ավելի առողջ է դառնում։ 

Ասում են, որ նրա մահից հետո նրա զինվորներն իր բոլոր ոսկե իրերը տարան ու կորցրին ծովի խորքերում, որպեսզի ոչ ոք իրենց առաջնորդի պես երկար չապրի։ Ավելին՝ նրա գերեզմանի տեղը մինչև օրս ոչ ոք չգիտի, ու սա համարվում է պատմության ամենամեծ առեղծվածներից մեկը։ 



loading...