Արցախում կորոնավիրուս է հաստատվել եւս 4 քաղաքացու մոտ


Արցախում կորոնավիրուս է հաստատվել եւս 4 քաղաքացու մոտ
Մայիս 27 12:07 2020

Արցախի առողջապահության նախարարությունից այսօր՝ մայիսի 27-ին, հայտնում են, որ ստացվել են նախօրեին ՀՀ ուղարկված 56 փորձանմուշի արդյունքները: Նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 4 քաղաքացու մոտ, ովքեր Շահումյանի շրջանում հաստատված օջախի նույն շրջանակից են: Մեկուսացվել է 4 քաղաքացի, ընդհանուր թեստավորումների քանակը 789-է: Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 38 է։

 



loading...