Ինչո՞ւ Իվան Ահեղը սպանեց իր բոլոր 6 կանանց


Ինչո՞ւ Իվան Ահեղը սպանեց իր բոլոր 6 կանանց
Մայիս 26 21:01 2020

Իվան Ահեղը Ռուսաստանի այն ղեկավարներից էր, ում մասին լեգենդներն ու մեկը մեկից դաժան պատմությունները մինչ օրս սարսափի մեջ են պահում շատերին, սակայն ամենամեծ հարցը եղել ու մնացել է նույնը. ինչո՞ւ էին սպանվում նրա բոլոր 6 կանայք մեկը մեկի հետևից։ 

Նախ՝ նշենք, որ Ահեղը, ինչքան էլ որ սարսափելի թվար բոլորին, իրականում դժբախտ մարդ էր, ով տառապում էր շիզոֆրենիայով։ Նա վստահ էր, որ իրեն միշտ հետապնդում են, որ ինքը շրջապատված է թշնամիներով ու նաև կարծում էր, որ բոլորը ցանկանում են դավաճանել իրեն։ 

Երբ Ահեղի մայրը մահացավ, նա վստահ էր, որ դա կազմակերպված սպանություն է, ու իր մորը թունավորել են։ Տարիներ անց հետազոտողները վստահեցնում են, որ այս կասկածները հեռու չէին ճշմարտությունից, ու ամենայն հավանականությամբ, Իվան Ահեղի մոր սպանությունն իրոք կազմակերպված էր թշնամիների կողմից. նրան թունավորել էին։ 

Սակայն Ահեղը մեկ անգամ չէ, որ ինքը սկսեց կիրառել թունավորման գործիքները ու թունավորել իր կանանց։ Ինչո՞ւ էր նա այդպես վարվում։ 

Վերջերս տարածվեց այսպիսի մի վարկած Իվան Ահեղի կանանց մասին։ Նախ՝ նշենք, որ Իվան Ահեղը հասցրել է ամուսնանալ 7 անգամ։ Այս 7 կանանցից միայն մեկը՝ վերջինն է, որ հասցրել է ողջ մնալ։ Վերջին կինը ողջ մնաց, քանի որ մահացավ հենց Ահեղը, իսկ մյուսները չկարողացան խուսափել դժբախտ ճակատագրից։ 

Ահեղի առաջին կինը 17 տարեկան էր, երբ ամուսնացավ նրա հետ։ Ահեղը սիրում էր ավելի երիտասարդ աղջիկների։ Ու նրա կանայք, բացի վերջինից, բոլորն էլ 15-17 տարեկան էին, սակայն դա չէր փրկում նրանց դատաստանից։ 

Պատմաբանները նշում են, որ պատճառը, որի համար Ահեղը թեկուզ գաղտնի, բայց հաշվեհարդար էր տեսնում իր կանանց հետ, այն էր, որ Իվան Ահեղը չուներ սեռական ավանդական կողմնորոշում, իսկ ավելի կոնկրետ՝ նա սիրում էր տղամարդկանց։ 

Ահեղը հաշվահարդար էր տեսնում իր բոլոր այն կանանց հետ, ովքեր բացահայտում էին Ահեղի ոչ ավանդական կողմնորոշումը։ Նա վախենում էր, որ իր կանայք կհայտնեն դրա մասին իր թշնամիներին, ու ինքն ավելի խոցելի կդառնա։ Այն, որ Ահեղը սիրում էր տղամարդկանց, հաստատում են շատ աղբյուրներ, բայց մինչև վերջ այս փաստը հաստատելը դժվար կլինի։ 

Ավանդական վարկածի համաձայն՝ Իվան Ահեղի կանայք մահանում էին կա՛մ թունավորումից, կա՛մ հիվանդություններից, որոնց պատճառը Ահեղի թշնամիների գաղտնի զենքերն էին։