«Չեմ ցանկանում մասնակցել կեղտոտ գործընթացներին և հեռանում եմ». Արթուր Աղաբեկյան


«Չեմ ցանկանում մասնակցել կեղտոտ գործընթացներին և հեռանում եմ». Արթուր Աղաբեկյան
Մայիս 26 17:33 2020

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արթուր Աղաբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հաշվի առնելով «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ում ստեղծված անառողջ մթնոլորտը՝ ներկայացրել եմ Հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնից ազատման դիմում: Ինձ պատիվ չէ աշխատել բարոյական և մասնագիտական որակներից զուրկ մարդկանց հետ: Անընդունելի եմ համարում քաղաքապետարանին առընթեր տարբեր կառույցներում վարվող քաղաքականությունն ու անպատժելիությունը: Այդ պատճառով չեմ ցանկանում մասնակցել կեղտոտ գործընթացներին և հեռանում եմ: Միշտ լինելու եմ քաղաքամայր Երևանիս կողքին և շարունակելու եմ աջակցել նրա շենացմանը»:

Հիշեցնենք, որ նախօրեին «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները բողոքի ցույց էին անում՝ նշելով, որ նորանշանակ տնօրեն Արա Աղայանը կադրային ջարդ է իրականացնում և ստիպում է աշխատակիցներին ազատման դիմում գրել: