Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով այսօրվա դատական ​​նիստը հետաձգվել է


Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով այսօրվա դատական ​​նիստը հետաձգվել է
Մայիս 26 13:18 2020

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով այսօրվա դատական ​​նիստը հետաձգվել է: Բացելով նիստը՝ դատավոր Աննա Դանիբեկյանը տեղեկացրեց, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի փաստաբանների կողմից միջնորդություն է ներկայացվել նիստի հետաձգման մասին: Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, փաստաբան Ինեսսա Պետրոսյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել, իսկ նրա ամուսինը՝ Կարեն Մեժլումյանը, ինքնամեկուսացման մեջ է:

Նախորդ դատական ​​նիստը նույնպես տեղի չէր ունեցել: Ըստ դատավոր Աննա Դանիբեկյանի՝ «Իզմիրլյան» ԲԿ-ից տեղեկանք էր ստացվել առ այն, որ Ռոբերտ Քոչարյանը հիվանդանոցում է եւ չի կարող մասնակցել նիստին:

Հաջորդ նիստը նշանակված է հունիսի 2-ին՝ ժամը 13-ին:
.



loading...