ԱՀԿ-ն դադարեցրել է կորոնավիրուսի դեմ երկու դեղամիջոցի փորձարկումները


ԱՀԿ-ն դադարեցրել է կորոնավիրուսի դեմ  երկու դեղամիջոցի փորձարկումները
Մայիս 25 23:41 2020

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ժամանակավորապես դադարեցրել է «Քովիդ-19» կորոնավիրուսի դեմ բուժման համար «հիդրոքսիքլորիքինի» և «քլորիքինի» դեղամիջոցների փորձարկումները:

Ըստ  ТАСС գործակալության այս մասին հայտնել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:

«Փորձարկումն իրականացնող խումբը ժամանակավորապես դադարեցրել է «հիդրոքսիքլորիքինի» և «քլորիքինի» կիրառումը համերաշխության փորձարկումներևի շրջանակներում»,- ասել է համաշխարհային կազմակերպության ղեկավարը՝ հավելելով, որ «դեղամիջոցը շարունակվում է անվտանգ համարվել աուտոիմունային հիվանդություններ և մալարիա ունեցող հիվանդների համար»: